ԱԱԾ-ն հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի կեղծված թղթադրամներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին հայտնել էին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԻԻՀ քաղաքացին, թմրամիջոցը նետելով հայ-իրանական սահմանագծով, փոխանցել էր ՀՀ 2 քաղաքացիների, ովքեր, ստանալով այն, փորձել էին իրենց ավտոմեքենայով տեղափոխել, սակայն բռնվել էին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված ՀՀ քաղաքացիներ Գ.Հ-ի և Է.Հ-ի մոտ հայտնաբերվել էր նաև 14.800 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 148 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք փորձագետի եզրակացության համաձայն` կեղծված են՝ չեն համապատասխանում ԱՄՆ ստանդարտ թողարկման «100» դոլար անվանական արժեքով թղթադրամի կատարման եղանակին և պաշտպանական հատկանիշներին։ Քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ կեղծված թղթադրամները Է.Հ-ին իրացրել է Ագարակի բնակիչ Հ.Բ-ն, որի ավտոմեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ևս 1700 ԱՄՆ դոլար արժողությամբ կեղծված թղթադրամներ:

Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պատրաստելը, պահելը և իրացնելը»), Հ.Բ-ին առաջադրվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կեղծված փողերի ծագման աղբյուրը և հանցանքին հնարավոր առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում.Ենթադրյալհանցանքիհամարկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքով սահմանվածկարգով`դատարանի`օրինականուժիմեջմտածդատավճռով։

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել