Վերա Բրեժնեւան ընկել Է համերգի ժամանակ
1 րոպեի ընթերցում
![Վերա Բրեժնեւան ընկել Է համերգի ժամանակ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/929825.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի երգչուհի Վերա Բրեժնեւան ընկել Է Մոսկվայում կայացած համերգի ժամանակ: Միջադեպի տեսագրությունն ապրիլի 13-ին հրապարակել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արտիստուհին կատարում Էր «Մտերիմ մարդիկ» երգը: Նա որոշել Է իջնել հանդիսասրահ եւ, սայթաքելով, ընկել Է բեմի մոտ: Պահապանն օգնել Է Բրեժնեւային ոտքի կանգնել, եւ նա շարունակել Է ելույթը: «Արտիստի ճանապարհը միշտ չԷ, որ հարթ չի լինում»,- իր ընկնելը մեկնաբանել Է երգչուհին կոմպոզիցիան կատարելուց հետո: