Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. նրանց վիճակը կայուն ծանր է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Այգեձոր համայնքում ականի պայթյունի հետևանքով երեք քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Այգեձորի առողջության կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: «Միայն կարող եմ ասել, որ բժիշկները հիվանդների առողջական վիճակը գնահատում են բավարար»,- ասաց Մանուչարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հիվանդներին այցելության է եկել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Այգեձորի առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Մուրադ Գրիգորյանը նշեց, որ ականի պայթյունից վիրավոր անձանց առողջության կենտրոն են տեղափոխել ապրիլի 12-ին: «Վիրահատությունները երեկ ավարտվել են, բոլորի վիճակը կայուն ծանր է»,- ասաց Գրիգորյանը:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ականի պայթունից տուժած քաղաքացիները եղել են Այգեձոր գյուղի վարչական տարածքում գտնվող հանդամասում և սինդրիկ հավաքելիս են եղել:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին

Սեպտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով

ԵՄ անդամ երկրների դեսպանները Սյունիքում քննարկել են «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության հետագա առաջնահերթությունները

Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են գործարար կապերի խթանումը մի շարք ոլորտներում

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը