Դավիթ Հարությունյանը Freedom House-ի զեկույցում հայտնաբերել է իրար հակասող դրույթներ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Freedom House կազմակերպության զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը կանգնած է ավոտրիտար դառնալու վտանգի առաջ և նշեց, որ առաջին անգամ է լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է:

«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի այդ զեկույցը, ապա կարծում եմ՝ զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի, իսկ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում, այսինքն՝ ձախ մի՛ գնա, աջ մի՛ գնա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Դավիթ Հարությունյանը:

Միաժամանակ, նա զեկույցի հետ կապված բերեց ևս մեկ օրինակ, որը խոսում է հակասականության մասին:

«Զեկույցում խոսվում է «Սասնա ծռերի» մասին, սակայն դրանում գոնե մի տեղ ինձ չհաջողվեց գտնել մեկ հիշատակում, որ նրանք իրականացրել են զինված հարձակում: Սա Freedom House-ի առաջին զեկույցն է, որն արմատապես շեղվել է դասական մեթոդաբանությունից»,- նկատեց Հարությունյանը:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Իսրայելը ոչնչացված կլիներ

Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Երևանյան բեմն ասես գրկում է քեզ. Յակոբսոնի անվան բալետի թատրոնը եռօրյա հյուրախաղերով Հայաստանում է

Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ․ ՔԿ

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած

Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի պաշտպանության նախարար

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը

Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից