Հասարակական

Երևանում տղամարդը դանակահարել է 15-ամյա երեխայի

1 րոպեի ընթերցում

Երևանում տղամարդը դանակահարել է 15-ամյա երեխայի

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 1-ին զանգահարել է մի տղամարդ և հայտնել, որ Մանկական այգում(նախկինում՝ Կիրովի անվան) մի երիտասարդ դանակով երեխայի է հարվածել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ահազանգից րոպեներ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել , որ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա մի տղա` դանակահարված:

Պարեկային ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանական բաժին բերման ենթարկել 35-ամյա Արգամ Հովհաննիսյանին: Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչը խոստովանական բացատրություն է տվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում