ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին արդյունավետ աշխատանքի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել րոպեներ առաջ կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Սարգսյանը հայտնեց Կարապետյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում:

«Մի քանի րոպե առաջ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր և կառավարության հրաժարականը: Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ՝ ընդունել եմ հրաժականը և ստորագրել համապատասխան հրամանագիրը՝ հանրապետության նախագահի առաջին հրամանագիրը, որով այս պահից Կարեն Կարապետյանը և կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն:

Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Հույս հայտնեցի ու նաև վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու էաշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլեւ՝ հետագայում ևս այս կամ այն ձևով իր ներդրումն է բերելու և՛ կառավարությունում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ տաղանդավոր մարդիկ, տաղանդավոր գործիչները, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ցավոք սրտի շատ չեն: Հուսամ՝ ապագայում ավելին կլինեն: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին երդմնակալությունից հետո ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին:

Հայերեն العربية English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին