Արամեն, Ֆելիքս Խաչատրյանը, Խորեն Լևոնյանը բասկետբոլ կխաղան «հայտնիների» թիմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում բասկետբոլային հանդիպում կլինի շոու-բիզնես ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Աստղերի բասկետբոլային հանդիպումը նպատակ ունի տոնի վերածել սովորական խաղը: Բասկետբոլային տոնը բաղկացած կլինի մի քանի մասից: Առաջին խաղը կլինի «հայտնիների» և «անհայտների» միջև: Էստրադա-շոու բիզնեսի թիմին կօգնեն նաև պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ: Իսկ «անհայտների» թիմում հանդես կգան 16-17 տարեկանների առաջնության մասնակիցները»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:

«Հայտնիների» բասկետբոլային թիմի կազմում հանդես կգան Արամեն, Ֆելիքս Խաչատրյանը, Մկոն, Կարեն Գիլոյանը, Վահե Ամիրխանյանը, Խորեն Լևոնյանը և այլոք:

Այս օրը կլինի նաև «Dunk»-երի (Դանք-նետում) մրցույթը, որին կմասնակցեն Հայաստանի լավագույն բասկետբոլիստները: Իսկ բասկետբոլային օրը կավարտվի Հայաստանի առաջնությունում հանդես եկող օտարազգի բասկետբոլիստների և հայազգի մարզիկների միջև մրցախաղով:

Բասկետբոլային մրցախաղերը կկայանան ապրիլի 11-ին նախկին «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկեն 17:00-ին: Մուտքն ազատ կլինի:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ