Life

32 սեւ դելֆիններ ափ են նետվել Նոր Զելանդիայում. The New Zealand Herald

1 րոպեի ընթերցում

32 սեւ դելֆիններ ափ են նետվել Նոր Զելանդիայում. The New Zealand Herald

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 32 սեւ դելֆիններ (գրինդներ) ափ են նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզում: Կենդանիներից 24-ն արդեն սատկել են: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, The New Zealand Herald թերթին հայտնել Է ազգային բնապահպան գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դելֆիններն ափ են նետվել Օկուրուի գետաբերանից ոչ հեռու ընկած սակավաբնակ շրջանում, եւ կենդանիներին շուտ չեն նկատել:

«Մեր աշխատակիցներն այդ շրջան են ժամանել, հավանաբար, այն բանից 12 ժամ անց, երբ դա տեղի Է ունեցել»,- ասել Է նա: Փրկարարները եւ տեղի բնակիչներն ուժգին քամու եւ սաստիկ ալեկոծության պատճառով առայժմ չեն կարողանում օգնել ողջ մնացած գրինդներին ծով վերադառնալ: Գրինդների երկարությունը կազմում Է 4-ից մինչեւ 8 մետր, իսկ միջին քաշը՝ մոտավորապես 800 կիլոգրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում