Ավագ ուրբաթ. խաչելություն և թաղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսօր տեղի է ունենում Խաչելության կարգ: Խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր եւ մեկ հատ մեծ` նրանց միջեւ:«Խավարման»ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի եւ Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը եւ Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ եւ սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, եւ երգվում է«Փառք ի բարձունս», որն առաջին անգամ ասել են հովիվները.«Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրա` խաղաղությո՜ւն, եւ հաճությո՜ւն մարդկանց մեջ»: Այս երգի վերջին խոսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը եւ փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ:

Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջություն խնդրելով:

Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի գլխին փշե պսակ են դնում, ծաղրում, անարգում, ապա խաչում, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տալիս ու մեռնելուց հետոէլ տեգով խոցում: Քրիստոսն այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի վրա հոգին ավանդեց`մարդկության փրկության և մեղքերի քավության համար:

Հայերեն Русский

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցել է 120 սփյուռքահայ պատանի

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային թողունակության աճի հարցերը

Հունիսի 24-ի միջոցառումների անոնս

Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին

Տեղի ունեցավ ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների հարցերով ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի առաջին նիստը

Իրանը կարող է մինչև 50 միլիարդ դոլար ստանալ պատժամիջոցների վերացման և ակտիվների ապասառեցման հաշվին

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է