Life

Հավի ճուտը մնացել Է անգլուխ ու չի սատկել

1 րոպեի ընթերցում

Հավի ճուտը մնացել Է անգլուխ ու չի սատկել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդում անգլուխ մնացած հավի ճուտն արդեն մեկ շաբաթ Է, ինչ ապրում Է եւ շարունակում սնվել ու հակաբիոտիկներ ընդունել: Դրան խնամում Է անասնաբույժ Արուն Թոնգը, որը թռչունին իսկական մարտիկ Է համարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպպրես»-ը, գրել Է Daily Mail-ը: Բժշկուհին պատմել Է, որ ճուտիկին սնունդ Է ներարկում վզից եւ նրան հակաբիոտիկներ Է տալիս: Նրա խոսքով՝ թռչունը հնազանդ Է եւ լավ Է արձագանքում բուժմանը:

Այն մասին, թե ճուտն ինչպես Է կորցրել գլուխը, չի հաղորդվում: Սակայն տեղի բնակիչները կարծում են, որ դրա վրա կարող Էին կենդանիներ հարձակված լինել: Անասնաբուժական կլինիկայում հուսով են, որ որեւիցե մեկը կվերցնի ճուտիկին եւ կխնամի դրան:

«Նրան ցմահ խնամք կպահանջվի: Պետք Է խոստովանեմ, որ այս ճուտիկն իսկական մարտիկ Է՝ ուժեղ սրտով»,- հավելել Է բժշկուհին: Համանման պատմություն Է տեղի ունեցել 1945 թվականին Կոլորադոյում: Ֆերմերը կտրում Էր ճուտիկների գլուխները, երբ նկատել Է, որ թռչուններից մեկը շարունակում Է թռչկոտել եւ վազվզել:

Պատմությամբ հետաքրվել են գիտնականներն ու լրագրողները: Ֆերմերն իր սանի հետ շրջագայության Է մեկնել երկրով մեկ: Ճուտիկը սատկել Է սոսկ մեկուկես տարի հետո. խեղդվել Է կոկորդի լորձից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում