Life

Հայտարարվել Է Եվրոպայում հանգիստն անցկացնելու ամենաԷժան քաղաքը. The Independent

2 րոպեի ընթերցում

Հայտարարվել Է Եվրոպայում հանգիստն անցկացնելու ամենաԷժան քաղաքը. The Independent

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Post Office Travel Money ֆինանսական ընկերությունը հրապարակել Է այս գարնանը հանգիստն անցկացնելու համար ամենաԷժան եվրոպական քաղաքների ցուցակը, որում առաջին տեղն զբաղեցրել Է Լեհաստանի Կրակով քաղաքը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent բրիտանական թերթը: Հրատարակության տվյալներով՝ ցուցակը կազմվել Է Եվրոպայի 36 քաղաքներում զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող տարբեր ծառայությունների ու ապրանքների գների վերլուծման միջոցով: Այսպես, օրինակ, հաշվի են առնվել մեկ բաժակ սուրճի, մեկ շիշ գարեջրի, երկու հոգու համար համալիր ճաշի, հասարակական տրանսպորտով երթեւեկության, ինչպես նաեւ երեքաստղանի հյուրանոցում երկօրյա կեցության արժեքը: Այդ կերպ հաջողվել Է հաշվարկել այն մոտավոր գումարը, որն անհրաժեշտ Է այդ 36 քաղաքներից մեկում տոնական ուիքենդն անցկացնելու համար:

Ինչպես պարզվել Է, հանգստյան օրերն զբոսաշրջիկների վրա ամենից Էժան կնստեն Կրակովում եւ միջին հաշվով կարժենան 164 ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 230 դոլար): Ցուցակի երկրորդ տեղը գրավել Է Վիլնյուսը, Լիտվայի մայրաքաղաքում հանգիստն անցկացնել ցանկացողներին հարկ կլինի վճարել 165 ֆունտ ստեռլինգ: Առաջատարների եռյակը եզրափակում Է Ռիգան. այնտեղ հանգստյան օրերն անցկացնելու համար կպահանջվի 172 ֆունտ: Բացի այդ, հրապարակված վարկանիշում տեղ են գտել Վարշավան, Պրահան, Աթենքը, ինչպես նաեւ Մոսկվան, որն զբաղեցրել Է վեցերորդ տեղը: Ինչպես նշում են ամենամյա վարկանիշի հեղինակները, միջոցների խնայողության նպատակով ավելի լավ Է հանգիստն անցկացնել Արեւելյան Եվրոպայի քաղաքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում