Apple-ը ներկայացրել Է ամենամատչելի iPad-ը
1 րոպեի ընթերցում
![Apple-ը ներկայացրել Է ամենամատչելի iPad-ը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/927879.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան ներկայացրել Է iPad պլանշետի նոր տարբերակը՝ 9,7-դյույմանոց Էկրանով: Շնորհանդեսը կայացել Է Չիկագոյում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 2018 թվականի պլանշետն աշխատում Է Apple Pencil սթիլուսով, հանդերձված Է ավելի հզոր, քան նախկին մոդելները, A10 Fusion պրոցեսորով: Նոր iPad-ն ունի TouchID տվիչ, երկու խցիկ եւ LTE գործառույթ:
Մշակողների հայտարարության համաձայն՝ սարքի աշխատանքի ժամանակը մեկ լիցքավորմամբ կազմում Է 10 ժամ: Դա Apple-ի պլանշետների ամենամատչելի մոդելն Է. ԱՄՆ-ում դրա մանրածախ գինն սկսվում Է 329 դոլարից, ուսումնական հաստատությունների համար արժեքը կազմում Է 299 դոլար: Նոր iPad-ը մատչելի կլինի երեք գույնով՝ արծաթագույն, «մոխրագույն տիեզերք» եւ ոսկեգույն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: