Ինովացիա

Իլոն Մասքը Լեգոյի խորանարդիկներ Է արտադրելու

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասքը Լեգոյի խորանարդիկներ Է արտադրելու

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հայտարարել Է, որ իր The Boring Company ընկերությունը կսկսի Լեգոյի խորանարդիկներ արտադրել: Դրանք կպատրաստվեն այն քարերից, որոնք հատվել-հանվել են թունելների հորատման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ում:

«Շուտով կհայտնվեն Boring Company-ի նոր ապրանքները: Դրանք Լեգոյի նման աղյուսիկներ են իրական մասշտաբով, պատրաստված քարերից, որոնց միջոցով կարելի Է ստեղծել քանդակներ եւ կառուցել շենքեր»,- գրել Է Մասքը: Աղյուսների առաջին լրակազմը նվիրված կլինի Հին Եգիպտոսին: Դրանցով, Մասքի խոսքով՝ կարելի Է հավաքել բուրգեր, սֆինքսներ, տաճարներ եւ այլ կառույցներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում