Սպորտ

Հավակնորդների մրցաշարի  13-րդ տուր. ՈՒՂԻՂ. ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է

2 րոպեի ընթերցում

Հավակնորդների մրցաշարի  13-րդ տուր. ՈՒՂԻՂ. ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (Վարվառա Հայրապետյան, Բեռլին, Գերմանիա): Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին նախավերջին՝ 13-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խաղում է առաջատար Ֆաբիանու Կարուանայի հետ: Մյուս զույգերը կազմել են՝ Մամեդյարով (Ադրբեջան)- Գրիշչուկ (Ռուսաստան), Լիժեն (Չինաստան)-Կրամնիկ (Ռուսաստան), Սո (ԱՄՆ)-Կարյակին (Ռուսաստան):

12 տուրերից հետո հավակնորդների մրցաշարում երկիշխանություն է: Մեկնարկային տուրերում անհաջող խաղով աչքի ընկնող Սերգեյ Կարյակինը ևս պայքարում է հաղթողի կորման համար: Կարուանան և Կարյակինն ունեն 7-ական միավոր: 6,5-ական միավոր ունեն Լիժենը, Գրիշչուկը, Մամեդյարովը: Կրամնիկն ունի 5,5, իսկ Սոն՝ 5 միավոր: Լևոն Արոնյանն ունի միայն 4 միավոր և վերջին տեղում է:

  • Լևոնի փոքրիկ հայ երկրպագուն Բեռլինում, ով եկել է հետևելու հայ գրոսմայստերի խաղին:
  • Հավակնորդների մրցաշարի մուտքն արդեն տրամադրող է...
  • Լևոնը խաղում է սև խաղաքարերով և փորձում է հարմար դիրք ստանալ...
  • Հավակնորդների մրցաշարի լրագրողների համար նախատեսված ոչ լուսավոր սենյակը
  • Առաջինն իրենց պարտիան խաղաղ ելքով ավարտեցին Սոն և Կարյակինը: Վերջինս խաղում էր սևերով և ասուլիսի ժամանակ գոհունակություն հայտնեց ոչ-ոքի արդյունքից: Կարյակինը և Կարուանան նախավերջին տուրում ունեին 7-ական միավոր և առաջատարներն են: Այժմ ռուս շախմատիստն ունի 7,5 միավոր, իսկ Կարուանան դեռևս խաղում է Արոնյանի հետ:
  • Լևոնը փորձում է ելքեր գտնել ստեղծված դիրքից...
  • Հավակնորդների մրցաշարն անցկացվում է Բեռլինի «Kühlhaus II»-ում, որը 5 հարկից բաղկացած կառույց է: Հիմնական մրցաշարն ընթանում է առաջին հարկում, իսկ ահա 4-րդ հարկում երկրպագուները ևս հնարավորություն ունեն շախմատ խաղալու: Միևնույն ժամանակ հետևելով պարտիաների ընթացքին:

Վարվառա Հայրապետյան, Բեռլին Գերմանիա

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում