Life

Հարավային Կորեան Gangnam Style-ի կատարողին հյուրախաղերի կուղարկի ԿԺԴՀ

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան Gangnam Style-ի կատարողին հյուրախաղերի կուղարկի ԿԺԴՀ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլը ձգտում Է Փենյանում կազմակերպել հարավկորեացի ռեփեր PSY-ի ելույթները, որն ամբողջ աշխարհում հայտնի Է դարձել Gangnam Style հիթի շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26 հայտնել են Հարավային Կորեայի ԶԼՄ-ները:

Հարավկորեական կառավարությունում նրանց աղբյուրների տվյալներով, PSY-ը կարող Է ելույթ ունենալ Հարավային Կորեայի արտիստների մասնակցությամբ համերգներում, որոնք ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում անցկացվելու են մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ը: PSY-ն ամբողջ աշխարհում հայտնի Է դարձել 2012 թվականին: Այն ժամանակ նրա Gangnam Style երգի տեսահոլովակն ավելի քան 1,5 մլրդ դիտում հավաքեց YoyTube-ում` ամենաշատը դիտված հոլովակը դառնալով այդ հարթակի ողջ պատմության ընթացքում:

Ավելի վաղ նշվել Է, որ Հյուսիսային Կորեա կուեւորվի հարավկորեացի 160 արտիստներից բաղկացած խումբը, այդ թվում՝ ժողովրդականություն վայելող Red Velvet փոփ-խումբը, ինչպես նաեւ երգչուհի Սոխենը: ԿԺԴՀ հարավկորական խմբի ուղարկման որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ փետրվարին Սեուլի եւ Փհենյանի միջեւ պայմանավորվածությունների շրջանակներում հյուսիսկորեացի արտիստները համերգներով հանդես եկան Հարավային Կորեայում: Հարավկորեացի արտիստների հյուրախաղերը ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում կանցկացվեն կորեական երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ պլանավորված միջկորեական գագաթնաժողովի նախաշեմին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում