ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Կ.Մ.-ն 2018 թվականի հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի տիրացել է Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված առնվազն 11 ավտոմեքենաների թանկարժեք (250 հազարից մինչև 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ) համարանիշների՝ ավտոմեքենաների դիմապակու վրա թողնելով այլ պետության բջջային օպերատորի հեռախոսահամարներ, որոնց միջոցով կապ հաստատելով սեփականատերերի հետ՝ համարանիշները վերադարձնելու դիմաց պահանջել է 120.000-ից մինչև 1 մլն դրամի չափով գումարներ՝ սպառնալով չհամաձայնելու դեպքում ոչնչացնել դրանք:

Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում` վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են դեպքի վայրի հարակից տարածքում:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի («Շորթում, որը կատարվել է խոշոր չափերով») հատկանիշներով, որում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել դեպքերի հանգամանքների վերաբերյալ կարևորություն ներկայացնող ցուցմունքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու և նշված հանցանքին հնարավոր առնչակից անձանց պարզելու ուղղությամբ:

Հանցագործությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ (010)579314 կամ (011) 562724 հեռախոսահամարներով:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում