Ավստրալիայում 150 դելֆիններ ափ են նետվել
1 րոպեի ընթերցում
![Ավստրալիայում 150 դելֆիններ ափ են նետվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/927360.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 130-ից ավելի գրինդա-դելֆիններ են սատկել՝ ափ նետվելով Ավստրալիայի հարավարեւմտյան ծովեզերքի Հեմելինի ծոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել Է PerthNow-ը:
Ընդամենը ցամաքում Էր հայտնվել 150 կենդանի. այս պահին ողջ Է մնացել դրանցից 15-ից ոչ ավելին: Դելֆինները գտնվում են ծանծաղուտում, եւ բնապահպանական ծառայությունների աշխատակիցները հույս ունեն, որ մակընթացության սկսվելով դրանք կարող են հեռանալ ծոցի խորքերը: Միաժամանակ ծավալվել են սատկած առանձնյակների լեշերի հավաքման աշխատանքները: Դրանցից կվերցնեն անալիզներ, որպեսզի փորձեն պարզել սատկելու պատճառները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Western Australia: More than 150 whales have beached themselves near the south-west town of Augusta. Parks and Wildlife staff are on-site to save the 75 animals still alive. #7News pic.twitter.com/I1O1yxwhrM
— 7 News Brisbane (@7NewsBrisbane) 23 марта 2018 г.