Ստի դետեկտորը հաստատել Է Թրամփի հետ կապի վերաբերյալ պոռնոաստղի հայտարարությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի Է Սթորմի Դենիելս(Stormy Daniels) կեծղանվամբ, ստուգում Է անցել պոլիգրաֆով, որը հաստատել Է Դոնալդ Թրամփի հետ, որը հետագայում դարձել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը, սեռական կապի վերաբերյալ նրա հայտարարությունների ճշմարտացիությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC News-ը:

Ճշտվում Է, որ ստուգումը կատարվել Է 2011 թվականին Life & Style-ի հանդեսի պատվերով, եւ ապարատը «99 տոկոս հավանականությամբ» հաստատում Է դերասանուհու խոսքը: Պոլիգրաֆոլոգ Ռոն Սլեյը, որը հարցեր Էր ուղղել Քլիֆորդին, հայտարարել Է, թե կարող Է եւ պատրաստ Է ցուցմունքներ տալ դատարանում: Մարտի 17-ին Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը դատի Է տվել պոռնոդերասանուհուն:

Հայցում ասված Է, որ Քլիֆորդը նախագահի հետ ինտիմ կապի մասին պատմել Է չհրապարակման շուրջը ձեռք բերված համաձայնությանը հակառակ: Քոենը պնդում Է, որ պոռնոդերասանուհին իրենց համաձայնությունը խախտել Է առնվազն 20 անգամ: Եթե դատավորը Քլիֆորդին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում Է տուգանք 1 միլիոն դոլարի չափով յուրաքանչյուր խախտման համար: 2016 թվականին նախագահական ընտրարշավի թեժ պահին Քոենը 130 հազար դոլար Է վճարել պոռնոդերասանուհուն սեռական կապի մասին տեղեկատվության չհրապարակման համար:

Հայերեն English Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը