Life

ՄԱԿ-ի անդամ երկրներում նշում են երջանկության միջազգային օրը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի անդամ երկրներում նշում են երջանկության միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես Երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել2012 թվականին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշումն ընդունվել Է Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները:Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական-տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է:

Ինչպես ընդգծվում Է Գլխավոր ասամբլեայի բանաձեւում, երկրներին առաջարկվում Է տոնը նշել «պատշաճ ձեւով, այդ թվում՝ կրթական եւ լուսավորչական ծրագրերի օգնությամբ»:

Շատ երկրների կառավարություններ ազգի բարեկեցությունը որոշելիս սկսել են հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսին է, ասենք, երջանկությունը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները օբյեկտիվ պատկերը չեն տալիս:

ՄԱԿ-ի միջազգային տոների օրացույցը հարյուրից ավելի տոն է ներառում, այդ թվում՝ Կենսաբանական բազմազանության օրը (մայիսի 22), Հեպատիտի օրը (հուլիսի 28), Մայրենի լեզվի օրը (փետրվարի 21), Մտավոր սեփականության օրը (ապրիլի 26):

Պետք է նշել, որ Հայաստանի Կոտայքի մարզի Ալափարս գյուղի փողոցներից մեկը կոչվում է Երջանկության փողոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում