Հասարակական

Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  

1 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 19-21-ը գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատվիրակության կազմում են 27 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով շուրջ 50 պետական-քաղաքական գործիչներ: Պատվիրակության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մարտի 20-ին Երեւանում անցկացնելու Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի հերթական նիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում