Հասարակական

Երևանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի զարգացման ծրագրի 2017թ-ի հաշվետվությունը

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի զարգացման ծրագրի 2017թ-ի հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանին ձայների 46 կողմ, 5 դեմ համամասնությամբ հաստատեց Երեւանի զարգացման ծրագրի 2017 թվականի հաշվետվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ 2017 թվականին իրականացված ծրագրերը, աշխատանքներն ու միջոցառումներն ուղղված են եղել Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրով նախանշված հիմնախնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով գերակա ուղղությունները։ «Մշտական ուշադրության կենտրոնում են եղել Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները։ Շարունակական են եղել պետական և համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքները՝ ուղղված քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովմանը, սոցիալական խոցելի խավերի, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց պաշտպանությանը»,-ասաց նա;

2018 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 23-ը Նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ՝ հանրային բաց լսումների եղանակով: Նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքներն ամփոփվել են, ըստ որի՝ լրամշակվել է Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը։ 2018թ. փետրվարի 26-ին հրավիրված նիստին հաշվետվությունը ներկայացվել է Խորհրդի անդամներին, և տրվել է դրական եզրակացություն՝ սահմանված կարգով ներկայացնելու Երևան քաղաքի ավագանուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում