Զանգակատուն համայնքն ապահովվել է 3,5 կմ փողոցային լուսավորությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում անցկացվել է ներհամայնքային փողոցների 3,5 կմ արտաքին լուսավորություն՝ օգտագործելով էներգախնայող լամպեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանը։

«Այս գյուղի համար առաջնահերթություններից մեկը եղել է փողոցային լուսավորության առկայությունը։ 3,5 կմ հատվածն ամբողջությամբ լուսավորվել է ծրագրի շրջանակում։ Բացի այդ, եթե գյուղը պատրաստ է մեզ հետ համագործակցել բնապահպանական տեսանկյունից՝ մենք կկնքենք նրանց հետ 10 տարվա պայմանագիր և կտրամադրենք գումարներ, որպեսզի նրանք կարողանան իրականացնել նաև բնապահպանական որոշ ծրագրեր»,- ընդգծեց Մանվելյանը։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը շեշտեց, որ իրենք գումար են հատկացնելու նաև գյուղի տարբեր բնապահպանական խնդիրներ լուծելու համար։ Զանգակատան համար տրամադրելու են մոտ 7 հազար եվրո տարեկան գումար, որը համայնքի բնակիչները կկարողանան օգտագործել իրենց հայեցողությամբ՝ գյուղի կարիքների համար։

«Լինելու են նաև կարճաժամկետ միջոցառումներ։ Այսինքն՝ մենք տրամադրելու ենք մոտ 35 հազար եվրո գումար, որով նրանք կգնեն սարքավորումներ, երկու աշխատատեղ կստեղծվի՝ կընտրվեն բնության խնամակալներ։ Նրանք 10 տարվա ընթացքում կստանան աշխատավարձ, կտրամադրվեն մեքենա և անհրաժեշտ բոլոր սարքավորումները»,- ասաց Կարեն Մանվելյանը։

Զանգակատուն համայնքի ղեկավար Էմին Սահակյանն իր հերթին նշեց, որ գյուղում լուսավորությունը պակաս է եղել, և այսօր իրենք արդեն բավականաչափ լուսավորված համայնք ունեն։

«Բոլոր կենտրոնական փողոցները և մասամբ երկրորդականները լուսավորվել են։ Համայնքում շատ խնդիրներ ունենք՝ ոռոգման, խմելու ջրագծերի, ճանապարհների, գյուղտեխնիկայի հետ կապված։ Բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, շատ քչերն են արտագնա աշխատանքների գնում։ Զանգակատանը կան նաև անհատ ձեռներեցներ, ովքեր փոքր արտադրությամբ են զբաղվում։ Մի բնակիչ կա, ով իր ձեռքով լավաշ թխելու վառարաններ է պատրաստում»,- նշեց Էմին Սահակյանը։

Զանգակատուն համայնքն ունի 1170 բնակիչ։ Համայնքի ճանապարհների արտաքին լուսավորման ցանցի ստեղծման արդյունքում 85 էներգախնայող լապտեր և 36 էլեկտրասյուն է տեղադրվել։

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով