Life

Ամերիկյան կինոակադեմիայի նախագահին մեղադրել են սեքսուալ ոտնձգության մեջ

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան կինոակադեմիայի նախագահին մեղադրել են սեքսուալ ոտնձգության մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ, օպերատոր Ջոն Բեյլին սեքսուալ ոտնձգության մեջ են մեղադրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Газета.ru-ն, այդ մասին հայտնում է Variety-ն:

Հրատարակչության աղբյուրների համաձայն` կինոակադեմիան Բեյլի ոտնձգությունների մասին հայտարարություն է ստացել միանգամից երեք կնոջից և անմիջապես հետաքննություն է սկսել:

Բեյլին բազմաթիվ ֆիլմերի օպերատոր է: Կինոակադեմիայի նախագահ է ընտրվել 2017 թվականի օգոստոսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում