Հասարակական

Ամենայն Հայոց կաթողիկոսը պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց կաթողիկոսը պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով պատրիարքային այցով գտնվում է Ուկրաինայում, պարգևատրվել է Ուկրաինայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է analitikaua.net-ը:

Ամենայն Հայոց կաթողիկոսի պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 16-ին Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսի ընթացքում, որն անցկացվել է Կիևում: Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հանձնել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Վիլեն Շատվորյանը նաև Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով պարգևատրել է Կիևի միջազգային համալսարանի հիմնադիր և նախագահ Խաչատուր Խաչատուրյանին, ինչպես նաև WBA վարկածով բռնցքամարևտի աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում