Կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը կբացառվեն. ծառայությունը հետևողական աշխատանք է տանում այդ ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հետևողական քայլեր է իրականացնում կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը բացառելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, վերջին 6 ամսվա ընթացքում 26 գործատուների մոտ իրականացվել են ուսումնասիրություններ:

«Արդյունքում կենսաթոշակի 690 գործերով նվազեցվել է ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված ընդհանուր թվով 5 138 տարվա աշխատանքային ստաժ: Դրա ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54 մլն դրամ, որից վերականգնվել է 7 մլն 124 հազար դրամը, մնացած գումարի մասով հետ գանձելու գործընթացը շարունակվում է: Խոսքը վերաբերում է չհիմավորված փաստաթղթերով գրված ստաժին, որով կենսաթոշակ է նշանակվել»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Նա ընդգծեց, որ այս խնդիրը ծառայության համար առաջնահերթություն է, իրենք պետք է հասնեն նրան, որ իրապես աշխատած քաղաքացիները ստանան իրենց կենսաթոշակները, իսկ այն քաղաքացիները, ովքեր կեղծիք են կատարել, ավելի գումար չստանան:

«Կոչ եմ անում այն քաղաքացիներին, ովքեր դիմել են նման քայլի, գան ներկայանան տարածքային բաժիններ՝ օր առաջ այդ խնդիրը լուծելու համար: Նրանց, ովքեր օգտվելով 90-ականների իրավիճակից, այն ժամանակվանից իրենց մոտ պահում են կնիքներ ու կեղծ ստաժ են գրում, կոչ ենք անում ներկայանալ, հանձնել կնիքները և զերծ մնալ կեղծ գործարքներից»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը