Life

Բիթքոինի՝ աշխարհում առաջին հուշարձանը տեղադրվել Է Սլովենիայում

1 րոպեի ընթերցում

Բիթքոինի՝ աշխարհում առաջին հուշարձանը տեղադրվել Է Սլովենիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոկչեյնի տեխնոլոգիային նվիրված աշխարհում առաջին հուշարձանն Է տեղադրվել Սլովենիայի Կրան քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Բիթքոինի լոգոտիպի տեսքով մետաղական կառուցվածքը գտնվում Է քաղաքի կենտրոնից ոչ հեռու՝ օղակաձեւ ուղեբաժանքին:

Չնայած այն բանին, հուշարձանն ավելի շատ գաղտնարժույթ Է հիշեցնում, քան բլոկչեյն, հուշարձանի պաշտոնական կայքում նշված Է, որ կառույցը նվիրված Է հենց բլոկչեյնին:

Կառուցվածքի հեղինակները հայտարարել են, որ այս կերպ Սլովենիան ուղերձ Է հղում ամբողջ աշխարհին, որ երկիրը բաց Է թվայնացման, նոր տեխնոլոգնիաների օգտագործման եւ առաջադիմական մտածողության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում