Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո»-ի եթերում հեռարձակված հարցազրույցը կին դատապարտյալների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ կատարած հարցազրույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ լուրջ քննարկումներ է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

«Կարծում եմ դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- նշեց Հարությունյանը՝ չմասնավորեցնելով, թե որն էր առաջին դեպքը:

Մարտի 8-ի կապակցությամբ «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը հումորային համատեքստով հարցազրույց է վերցրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների հետ: Համացանցում մի շարք օգտատերեր,իրավապաշտպաններ և լրագրողներ նշել են, որ դատապարտելի է խոցելի խմբի հետ նման ձևաչափով հարցազրույց անցկացնելը և նրանց ծաղրի առարկա դարձնելը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում