Life

Ավստրալիայում ձկնորսները հայտնաբերել են 2 մետրանոց «ձուկ-հրեշ»

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում ձկնորսները հայտնաբերել են 2 մետրանոց «ձուկ-հրեշ»

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ափերին ձկնորսները հայտնաբերել են տարօրինակ «ձուկ-հրեշ»-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Independent»-ը: Հայտնաբերված ձուկն ունեցել է 2 մետր երկարություն և 150 կգ քաշ:

«Ես տեսել եմ շատ տարբեր տեսակի ու չափերի ձկներ, բայց նման բան երբևէ չեմ տեսել»,-պատմել է ձուկ հայտնաբերող Ռայիլի Լինդհոլմը:

Ամենայն հավանականությամբ, ափ նետված ձկան սատկելու պատճառը եղել է ծերությունը, որովհետև նա չի ունեցել ոչ մի վնասվածք:

Քվինսլենդի թանգարանի գիտնականները արդեն ուսումնասիրություն են կատարել: Նրանց կարծիքով, հայտնաբերվածը հսկայական Էպինեֆելուս է, այդպիսի ձկները կարող են ունենալ մինչև 2.5 մետր երկարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում