Հագուստս փակ է, բաց կամ սեքսուալ ոչինչ չկա. մոդել Անահիտ Հարությունյանը սիթքոմում մարմնավորած իր դերի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին ալիքով հեռարձակվող «Տանդեմ» կատակերգական սիթքոմը երկու դպրոցական ընկերների պատմություն է: Նրանցից մեկը երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն: Նրա` Հայաստան գալուն նպաստել է ԱՄՆ-ում բնակվող իր պապիկը, ում համար մեծ կարեւորություն ունի իր թոռանը հայ աղջկա հետ ամուսնացնելը: Սակայն նա ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել առօրյա իրականությանը:

«Տանդեմ»-ի դերասանական կազմում են Ֆելիքս Խաչատրյանը, Արման Նշանյանը, Վիկտորիա Սահակյանը, Լեոն Սարգսյանը, Սոֆյա Պողոսյանը, Տաթեւ Ղազարյանը, Արման Մեժլումյանը եւ Անահիտ Հարությունյանը:

«Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում մոդել Անահիտ Հարությունյանը պատմել է սիթքոմում նկարահանվելու առաջին փորձի եւ իր դերի մասին:

«Սիթքոմում նկարահանվելու առաջարկն ստացել եմ Արման Նշանյանից: Հետո քասթինգի միջոցով ընտրվել եմ: Ես մարմնավորում եմ գինետան մենեջերին, որը միշտ տարված է իր աշխատանքով եւ ոչ ոքի ուշադրություն չի դարձնում. չնայած ամեն ինչ նկատում է: Բնույթով շատ խիստ է: Իմ դերի հետ կապված սիթքոմում սիրային զարգացումներ չկան: Պետք է շեշտեմ նաեւ, որ հագուստս փակ է, բաց կամ սեքսուալ ոչինչ չկա»,- հայտնեց մոդելը:

Ի դեպ, վերջինս, խոսելով իր առաջին փորձի մասին, նշեց, որ վատ չի ստացվել: Իրեն շատ են օգնել մյուս դերասանները, որոնք փորձառու են: «Սկզբում մի փոքր վախենում էի, որովհետեւ ես մինչ այս ֆիլմում չեմ նկարահանվել: Չգիտեի՝ արդյունքն ինչ կլինի: Կարծում եմ հեռուստադիտողը շատ խիստ չի դատի եւ հաշվի կառնի, որ դերասանական կրթություն եւ փորձ չունեմ»,- հավելեց նա:

Հարցին՝ արդյոք նախկինում դերն է հանդիսացել առաջարկների մերժման պատճառը, մոդելը պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող ասել, որ բաց տեսարաններում չեմ խաղա, բայց այլ տեսարանում կխաղամ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նախագիծ է եւ որտեղով է ցուցադրվելու»:

Մելինե Տոնոյան

Հայերեն English

ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցները հորդորել են արհեստական բանականության կարգավորման համակարգ ստեղծել

Սուրեն Պապիկյանը Պալ Ջոնսոնի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու Պանաման պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար». կայացել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան

Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու իր դիրքորոշումը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Վարչապետը զգուշացրել է նաև գործող իշխանության ներկայացուցիչներին հափշտակությունների համար պատասխանատվության մասին

Ֆիզիկայի ատեստավորման արդյունքները բավականին ցածր են, բոլոր բողոքները մանրամասն կդիտարկվեն. Ժաննա Անդրեասյան

ԱՄՆ նախագահն ու Կանադայի վարչապետը Շենժենում քննարկել են առևտրային համաձայնագիրը

Վարչապետը հայտնել է Թուրքիա էլեկտրաէներգիայի ուղիղ արտահանման ցանկության մասին