Ինովացիա

Ալեքսիս Օհանյանի վենչուրային ընկերությունը ներդրում է կատարել կրիպտոարժույթի առևտրային հարթակում. The Wall Street Journal

1 րոպեի ընթերցում

Ալեքսիս Օհանյանի վենչուրային ընկերությունը ներդրում է կատարել կրիպտոարժույթի առևտրային հարթակում. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի համացանցային գործարար Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Initialized Capital վերչուրային ընկերությունը Չինաստանում գործող ZhenFund-ի հետ 2.1 միլիոն դոլար է ներդրել կրիպտոարժույթի առևտրային հարթակում` DDEX ստարտափում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է The Wall Street Journal-ը: DDEX-ը կրիպտոարժույթի փոխանակման ապակենտրոնացված հիբրիդային մոդել է, որը թույլ է տալիս կրիպտոարժույթների գնորդներին և վաճառողներին առևտուր անել` առանց փոխանակման գործընթացում այս կամ այն ակտիվների ներդրման անհրաժեշտության: Ստարտափը հիմնադրվել է 2017 թվականի նոյեմբերին:

Reddit-ի համահիմնադիրը նշել է, որ բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացումը նվազեցնում է փոխանակման ռիսկերը: «DDEX-ն այսօր ունի թիմ, փորձ ու ռեսուրսներ, որպեսզի իրականացնի բարձր գործառնության ապակենտրոնացված փոխանակում»,-ասել է Ալեքսիս Օհանյանը:

Օհանյանը փետրվարին հայտարարել է, որ կդադարեցնի իր առօրյա պարտականությունները իր իսկ համահիմնադրած Reddit-ի և ուշադրությունը կկենտրոնացնի Initialized Capital-ի վրա: Նա կշարունակի մնալ Reddit-ի տնօրենների խորհրդում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում