Ռեփեր Տիմատին հայ տաքսիստից 5-10 մլն ռուբլու փոխհատուցում է պահանջել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ռեփեր Տիմատին իրեն պատկանող ավտոմեքենային հարվածած հայ տաքսիստից պահանջել է 5-10 մլն ռուբլի փոխհատուցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է MK.ru-ն:

Ավտովթարը տեղի է ունեցել մարտի 3-ին, բախվել են «Մերսեդես» և «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: Առաջինը Տիմատիին ուղեկցող անվտանգության ավտոմեքենան է եղել, որի սեփականատերը հենց ռեփերն է: Այն ամբողջությամբ այրվել է: «Ֆոլկսվագեն»-ի ղեկին եղել է հայ տաքսիստ Հրանտ Ալթունյանը, ով աշխատում է Մարտիրոսյաններին պատկանող տաքսի ծառայությունում:

Իրավապահ մարմինները մինչ օրս չեն կարողանում հայտնել ավտովթարի մեղավորին:

MK.ru-ին Մարտիրոսյանների ընտանիքից հայտնել են, որ վթարի արդեն հաջորդ օրվանից մի քանի զանգեր են ստացել՝ առաջարկելով փոխհատուցել վնասը: Զանգահարողներից մեկը ներկայացել է որպես Տիմատիի անվտանգության պետ: Նրանք պահանջել են 5-10 մլն ռուբլի:

Ավտովթարում հայ տաքսիստի մեղավորությունը ապացուցելու պարագայում «Մերսեդես»-ի սեփականատերը կարող է դիմել դատարան և պահանջել փոխհատուցել վնասը: Այրված ամենագնացի արժեքը մոտ 8 մլն ռուբլի է:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել