Life

էլեկտրական մեքենայում տեղադրվել է 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 րոպեի ընթերցում

էլեկտրական մեքենայում տեղադրվել է 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում ցուցադրվել է Rimac Automobili խորվաթական ընկերության C-Two նոր էլեկտրական հիպերմեքենան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «kolesa.ru» կայքը, դրանում տեղադրվել են 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ, լուսադիոդային օպտիկա, աէրոդինամիկ ակտիվ տարրեր և վարորդի վիրտուալ մարզիչ, որի օգնությամբ մեքենան վարողն, օրինակ, կարող է ճիշտ շրջապտույտ կատարել:

96 կմ/ժ թափառքի համար հիպերմեքենայից պահանջվում է ընդամենը 1.84 վայրկյան:

Rimac C-Two-ի առավելագույն արագությունը կազմում է 412 կմ/ժ, իսկ լիցքավորված մեքենան կարող է հաղթահարել 650 կմ:

Հիպերմեքենան ունի արհեստական բանականություն ունեցող ավտոպիլոտ, որը ունի խցանման ժամանակ մեքենան կառավարելու հնարավորություն, մոնիթորինգային համակարգ դժվար տեսանելի վայրերում, բախումը կանխող և հարմարավետ cruise control համակարգ: Մեքենան համալրված է նաև 8 տեսախցիկներով, երկու լազերային հեռաչափերով, 6 ռադարներով, 12 սոնարներով և GPS и IMU-սենսոր համակարգերով, իսկ սրահում տեղադրված են 6 մոնիտոր:

Խորվաթական ընկերությունը նախատեսում է հիպերմեքենան վաճառքի հանել 2020 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում