ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 30 միլիոն դոլարի նվիրատվություն կկատարեն Հարվարդի համալսարանին եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին այն նախաձեռնության համար, որը միտված Է ցածր դասարանների աշակերտների շրջանում գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարին:
Մարտի 6-ին այս մասին հայտնել Է The Boston Globe թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշում Է հրատարակությունը, կրթական նախաձեռնությունը, որը կոչվում Է Reach Every Reader («Հասիր յուրաքանչյուր ընթերցողին»), նախատեսված Է հինգ տարվա համար:
Դրա շրջանակներում համալսարանները պլանավորում են ստեղծել ցանցային մեխանիզմ, որը թույլ կտա որոշել այն ուսումնական հաստատությունները, որոնց սովորողներն առավել լուրջ դժվարություններ ունեն ընթերցանության ժամանակ, պարզել, թե ինչն Է դրանց պատճառը, եւ առաջարկել մեթոդներ, որոնք կարողանան կիրառել ուսուցիչներն ու ծնողները՝ երեխաների ընթերցման ունակությունները զարգացնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: