ԵՄ-ն «սառնություն է ցուցաբերում» Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության նկատմամբ. իտալական ԶԼՄ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական eastwest.eu լրատվամիջոցը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության և Եվրամիության «սառը» վերաբերմունքի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոդվածագիր Վալենտինա Բրինին գրում է. «Նրանք դա կոչում են «սառեցված հակամարտություն», բայց 30 տարի անց էլ` Ադրբեջանի կազմից դուրս գալու առաջին փորձից հետո, հյուծիչ խրամատային պատերազմը շարունակում է սպանել մարդկանց Կովկասի ինքնորոշված հանրապետությունում: Մինչ այժմ Բրյուսելը դեմքով շրջվել էր, բայց ներկայում ավելի մոտենում է Հայաստանին, և Բրյուսելում տեղաշարժեր են տեղի ունենում: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված Հանրապետությունը միայնակ պաշտպանում է ինքն իրեն այլոց լռության պայմաններում` ներառյալ Եվրամիության: Նախկին խորհրդային հանրապետությունների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընկած փոքրիկ այս երկրում 1994 թվականին հաստատված հրադադարից հետո էլ խրամատային պատերազմում շարունակում են մահանալ զինվորներ և քաղաքացիականներ»:

Այնուհետև հոդվածագիրը մեջբերում է ԵՄ գործիչների տեսակետները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և բանակցություններում Արցախի մասնակցության կարևորության մասին: «Չի կարող լինել ռազմական լուծում»,-փետրվարին ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: «Բարձր մակարդակով բանակցությունների վերաթարմացումը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կարևոր զարգացում է»,-ընդգծել է պաշտոնյան` կողմերին կոչ անելով «ինտենսիվացնել բանակցությունները և նվազեցնել շփման գծում լարվածությունը»: «Մենք կարծում ենք, որ ստատուս քվոն անկայուն է: Մենք տեսնում ենք քաղաքական լուծումների անհրաժեշտություն` միջազգային իրավունքի տառին համապատասխան»,-ավելացրել է նա:

«Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը ինչ-որ բանի հասնելու ուղին է»,-ասել են Ֆրանկ Էնգելն ու Լարս Ադակտուսոնը:

Հայ-բուլղարական ծագման լրագրող Ցետլանա Պասկալևան էլ ընդգծել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է լինել այս աշխարհի մի մասը: Ես հպարտ եմ, որ գիտեմ նրանց և կարծում եմ` նրանք պատրաստ են ճանաչված լինելու»:

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի