Տնտեսություն

Լարսի ճանապարհի ընդլայնումն ու անցակետերի արդիականացումը ավարտին կհասցվի այս տարի

1 րոպեի ընթերցում

Լարսի ճանապարհի ընդլայնումն ու անցակետերի արդիականացումը ավարտին կհասցվի այս տարի

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լարսի ճանապարհի ընդլայնման և անցակետերի արդիականացման շուրջ ռուսական և վրացական կողմերի պայմանավորվածությունն այս տարի կյանքի կկոչվի: Մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն և շինարարությունն այս տարի կմեկնարկի: Մինչև տարվա վերջ կունենանք մոդերնիզացիան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարարը: Ինչ վերաբերում է թունելի կառուցմանը, ապա այն ևս կմեկնարկի, բայց արդյունքները տեսանելի կլինեն ավելի ուշ:

Անդրադառնալով հարցին, թե ինչ առաջընթաց կա Հարավային Օսիայով և Աբխազիայով Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու թեմայի շուրջ` Վահան Մարտիրոսյանը նկատեց. «Այդ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց ես նորից ցանկանում եմ նշել, որ դա ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների շրջանակում է: Իհարկե, Հայաստանը աշխատում է այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Սակայն այլընտրանքը միայն ձեր նշած ճանապարհները չեն: Մենք այսօր ունենք այլընտրանքային լաստանավային ճանապարհ, որը գործում է շատ հաջող ու բեռների շատ մեծ մասն անցնում է այդ ճանապարհով»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում