Life

Քանյե Ուեսթը հետաքրքրություն է ցուցաբերում իր համար նոր բացահայտած հայկական մշակույթի հանդեպ. The Blast

1 րոպեի ընթերցում

Քանյե Ուեսթը հետաքրքրություն է ցուցաբերում իր համար նոր բացահայտած հայկական մշակույթի հանդեպ. The Blast

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի ժպտացող եզակի լուսանկարներից մեկը հայտնվել է համացանցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Blast-ը, լուսանկարն արվել է այն պահին, երբ Ուեսթը դուրս էր գալիս հայտնի Գագոսյան արվեստի պատկերասրահից՝ Բեվերլի Հիլսում: Պատկերասրահը պատկանում է արվեստի գործերի առք ու վաճառքով զբաղվող Լարի Գագոսյանին, ով մեկ անգամ նույնիսկ գլխավորել է «Ֆորբս» ամսագրի “Top Ten Art Dealers” ցուցակը:

«Քանյեն հետաքրքրություն է ցուցաբերում իր համար նոր բացահայտած հայկական մշակույթի հանդեպ այն բանից հետո, ինչ ամուսնացել է Քիմ Քարդաշյանի հետ: Նա նույնիսկ ազատ համերգ է տվել Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015թ-ին՝ Քիմի և այլ Քարդաշյանների հետ այցելության ընթացքում: Քանյեն վերջին շրջանում ժպտալու շատ առիթներ է ունենում՝ հատկապես իր դստեր՝ Չիկագոյի ծննդից հետո: Թերևս հենց ընտանիքն ու միգուցե նաև իր սերն է Քիմի ու նրա մշակույթի և ժառանգության հանդեպ, որ իր մռայլությամբ հայտնի աստղին դարձնում են անսովոր կերպով երջանիկ»,- գրել է The Blast-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում