ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը կազմել Է 2018 թվականի հինգ ամենահարուստ հիփ-հոփ կատարողների ցուցակը: Վարկանիշի առաջատարը դարձել Է ռեփեր Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր): Վերջին մեկ տարվա ընթացքում երաժիշտն իր կարողությունը 810 մլն դոլարից ավելացրել Է մինչեւ 900 մլն դոլար:
Ջեյ Զին առաջ Է անցել 2017 թվականի ցուցակը գլխավորած ռեփեր Շոն Քոմբսից, որն այս տարի զբաղեցրել Է երկրորդ տեղը: Քոմբսի կարողությունը, որն ավելի վաղ հայտնի Էր որպես Դիդի, իսկ նոյեմբերին ընտրել Էր նոր կեղծանուն՝ Սեր, գնահատվում Է 825 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականում ռեփեր Դոկտոր Դրեն Է (Անդրե Յանգ): Նշվում Է, որ Ջեյ Զին, Դիդին եւ Դրեն 2018 թվականին դարձել են ոչ միայն մոլորակի ամենահարուստ ռեփերները, այլեւ ամենահարուստ ամերիկացի երաժիշտները բոլոր ժանրերում: Չորրորդ դիրքը միմյանց միջեւ կիսել են ռեփեր Դրեյքը (Օբրի Գրեմ) եւ Էմինեմը (Մարշալ Մեթերս Երրորդ), որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում Է 100 մլն դոլար: Դեկտեմբերին Դիդին, Forbes-ի վարկածով, դարձել Էր 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը: Նրա աշխատավարձը մեկ տարում կազմել Է 130 մլն դոլար: