Քաղաքականություն

Գեւորգ Կոստանյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահն է

1 րոպեի ընթերցում

Գեւորգ Կոստանյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեւորգ Կոստանյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ 105 պատգամավորից փակ քվեարկությանը մասնակցել է 93-ը, որոնցից 63-ը՝ կողմ, 30-ը՝ դեմ:

Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին թե՛ կողմ, թե՛ դեմ քվեարկած ձայների համար:

«Ես հարգում եմ սկզբունքայնությունը, քանի որ ինքս շատ հետեւողական, սկզբունքային մարդ եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում