Քըրք Քըրքորյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես կուռքն էր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գրքի հեղինակ Ուիլիամ Ս. Ռեմփելը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան Fortune հանրահայտ պարբերականում, որտեղ զուգահեռներ է տարել Քըրք Քըրքորյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարների միջև՝ պատմելով նրանց հարաբերությունների մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է b24-ը:

Ռեմփելը գրում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի բիզնես կուռքերից մեկը եղել է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը` չնայած այդ փաստին, որ գործարքների իրականացման ընթացքում երկու գործարարները չափազանց տարբեր են։ Քըրքորյանը մշտապես աչքի է ընկել իր ինքնատիրապետությամբ և հանգստությամբ, մինչ դեռ նման բան պնդել Թրամփի մասին չափազանց դժվար կլինի։

Հեղինակը նշում է, որ ժամանակին Նյու-Յորք Թայմսի լրագրողներից մեկը Քըրքորյանին անվանել էր գործարքներ իրականացնողների Աստված, մինչդեռ Դոնալդ Թրամփը Քըրքորյանին անվանում էր «Արքա» և մշտապես նշում, որ անչափ համակրում է նրան։

Խոսելով Թրամփի և Քըրքորյանի տարբերությունների մասին Ռեմփելը նշում է, որ լինելով Լաս Վեգասի խոշորագույն կազինոների տեր, Քըրքորյանը երբ իր անունը չի տվել դրանցից ոչ մեկին, մինչդեռ Թրամփի անունը երևում է իրեն պատկանող բազմաթիվ շենքերի վրա։ Հայազգի միլիարդատերը երբեք չի ապրել հայտնիների կյանքով և երբեք չի հետաքրքրվել քաղաքականությամբ։ Քըրքորյանը երբեք մարդկանց չէր վիրավորում, անգամ ամենաբարդ բանակցություններից հետո մրցակիցները մշտապես ընկերական հարաբերություններ էին հաստատում նրա հետ։

Քըրքորյանը գրեթե երբեք չէր շփվում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, նա ուների երկու կանոն՝ շատ մի խոսիր և երբեք մի խոսիր ինքդ քո մասին։ Խոսելով Թրամփի մասին՝ Քըրքորյանը մեկ անգամ նշել է, որ շատ կցանկանար Թրամփի պես խոսել և շփվել։

Հայերեն English Русский

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները