Քաղաքականություն

Արթուր Բաղդասարյանն ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ

1 րոպեի ընթերցում

 Արթուր Բաղդասարյանն ընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ

ԵՐԵՎԱՆ 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարում կուսակցության նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի թեկնածությունն առաջադրեց Հեղինե Բիշարյանը: Համագումարի մասնակից բոլոր պատվիրակները կողմ արտահայտվեցին Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը, և նա ընտրվեց կուսակցության նախագահ:

Արթուր Բաղդասարյանը համագումարի մեկնարկին հայտարարեց, որ օրեր առաջ տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում ժամանակին ՕԵԿ-ին միացած և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ձևավորած կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները որոշում են ընդունել առանձնանալ, ինչի հետևանքով «Հայկական վերածնունդը» լուծարելու որոշում է ընդունվել:

Բաղդասարյանը նշեց, որ դրանից հետո երկար քննարկումներ են ունեցել, ինչի արդյունքում որոշել են հրավիրել «Օրինաց երկիր» կուսակցության հերթական համագումար և նախանշել հետագա անելիքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում