Life

Հնդկաստանում հեռացրել են ուղեղի ամենամեծ ուռուցքն աշխարհում

1 րոպեի ընթերցում

 Հնդկաստանում հեռացրել են ուղեղի ամենամեծ ուռուցքն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Մումբայ քաղաքի վիրաբույժների խումբը կարողացել է բարեհաջող կերպով հեռացնել ուղեղի՝ 1.8 կգ կշռող ուռուցքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Hindu պարբերականը:

Վիրահատությունը տևել է վեց ժամ: Նյարդավիրաբույժ Տիրումուրտի Նադկարինի խոսքով՝ բացառված չէ, որ ուռուցքն աշխարհում ամենամեծն է. այն ավելի մեծ էր, քան հիվանդի գլուխը:

31-ամյա Սանտալ Պալի մոտ ուռուցք էր հայտնաբերվել դեռևս երեք տարի առաջ, սակայն բժիշկներից ոչ ոք ռիսկի չէր դիմում իրականացնելու այդ դժվարին վիրահատությունը:

Հիվանդության հետևանքով Պալը կորցրել էր տեսողությունը, սակայն բժիշկները հուսով են, որ ուռուցքի հեռացումից հետո նա կկարողանա տեսնել:

Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում