Հասարակական

Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Գյումրու շենքում փլուզմանը

1 րոպեի ընթերցում

Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Գյումրու շենքում փլուզմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մասամբ փլուզված շենքն օգտագործվել է որպես հանրակացարան: Գյումրու քաղաքապետարանը զբաղվում է այն հարցով, որ սեփականատերը որոշակի քայլեր ձեռնարկի շենքի նորոգման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Այդ շենքը վթարային, նույնիսկ մասնակի փլուզված է եղել: Եվ այդ մասնակի փլուզված հատվածից մի մաս անձրևներից հետո մշտական փլուզման վտանգի տակ է լինելու: Շենքն օգտագործվում է որպես հանրակացարան: Իմ տվյալներով՝ փլուզումը տեղի չի ունեցել այն հատվածում, որտեղ մարդիկ ապրում են, ամեն դեպքում, այդպիսի շենքերում վտանգավոր է առհասարակ ապրելը»,-ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ շինությունը պետական գույք չէ, ունի սեփականատեր: «Եվ քաղաքապետարանը զբաղվում է այն հարցով, որ սեփականատերը համապատասխան քայլեր ձեռնարկի»-եզրափակեց նա:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 23-ին, ժամը03:30-ին ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել փլուզում: Պարզվել էր, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում