Տարածաշրջանային

Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից իրենց հասցված վիրավորանքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նևզորովը Невзоровские среды հերթական հաղորդմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերին՝ նշել է.« Տեսեք ինչ լավ են նրանք արտահայտվում: Ինձ անվանում են խղճուկ ավանակ, չկայացած ավանակ, ավանակ, նողկալի անոմալիա, անպարկեշտ ավանակ»:

Նևզորովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վիրավորանքները հնչեցվել են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, այլ ոչ թե լրագրողների կողմից:

Նևզորովն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն ամենից շատ վրդովվել է Ալիևին սուր առարկաներ և մեխ անգամ չվստահելու իր կոչերին:

«Ես, կարծես, խանգարում եմ Ալիևի ատաղծագործական բիզնեսին: Մեխերի վերաբերյալ այդ աստիճան մտահոգությունն ինձ անհանգստացրեց»,- հեգնել է Նևզորովը:

«Ալիևը Երևանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես վտանգավոր խելագար լինի»,- Невзоровские среды հաղորդման փետրվարի 14-ի եթերում նշել էր Ալեքսանդր Նևզորովը:

Ալեքսանդր Նևզորովը նշել էր նաև, որ Երևանը ադրբեջանցիներինը լինելու վերաբերյալ սուտը ադրբեջանցիների կողմից ստեղծված առասպել է, ինչը կարող դառնալ ապագա արյունահեղության և ատելության պոռթկումների պատճառ:

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը անհրաժեշտ չեն համարել մեկնաբանել հեռուստալրագրողի քննադատական խոսքերը:

Հայերեն Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ 8-րդը երեք օրվա ընթացքում

Գավառ համայնքի նիստերն արդեն իրականացվում են թվայնացված եղանակով

Շիրակի մարզի Հովտուն գյուղում այրվել են անասնագոմերից մեկի տանիքի մի մասը և 2500 հակ անասնակեր

Վան Ին խոսել է Ուկրաինայի կարգավորման գործընթացի մասին

Մոզամբիկում ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են մարտական ​փամփուշտներ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Իսպանիայի նախարարների խորհրդի արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակն աջակցել է Պուտինի և Թրամփի զրույցին

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Ֆոն դեր Լեյենը բացահայտել է մինչև 2030 թվականը ԵՄ-ի վերազինման պլանները