«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի ուղարկած դիմում-բողոքը  ուղարկվել է Քննչական կոմիտե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկվածդիմում-բողոքըՀայաստանի գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկհարուցվածքրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նկատի ունենալով, որ փետրվարի 19-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկինխոչընդոտելու, «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ արգելվելու առերևույթ դրսևորումները վերաբերում են այլ միջադեպի, հաղորդումն այս մասով ուղարկվել է կրկին ՀՀ Քննչական կոմիտե՝ առանձին վարույթով նյութեր նախապատրաստելու համար», - նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

«Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյան դիմել է Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանին՝ պնդելով, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածմիջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով և ոչ թե ծեծի ու խուլիգանության, որոնցով հարուցվել է:

Երևանիավագանու՝2018թ.առաջիննիստիընթացքում`փետրվարի13-ին, սկանդալային միջադեպէրգրանցվել: Ավագանու նիստի ժամանակ «Երկիրծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերելէին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղուջրիցևնիստիընթացքումբացեցինկեղտաջրովլիսրվակը`հոտըտարածելովնիստերի դահլիճում,ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելունրանց գործողություններըփորձեցինկանխելնիստիններկաները, և անգամ հրմշտոց արձանագրվեց:Նիստըժամանակավորապեսընդմիջվեց:

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա