Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Ստամբուլի նահանգապետարանի ձեռքով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կասեցնելու վերաբերյալ հարցում է հղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյուլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Փայլանը հարցադրման մեջ հիշեցրել է, որ դեռևս 2017 թվականի ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեից առաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր հայ համայնքին զբաղվել պատրիարքի ընտրության հարցով:

Պատգամավորը նշել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ծանր հիվանդության պատճառով չի կարող պաշտոնավարել, ինչը նկատի ունենալով 2010 թվականին հակառակ հայ եկեղեցական կանոնների Արամ Աթեշյանը նշանակվեց պատրիարքական փոխանորդի պաշտոնում:

Թեպետ 2017 թվականի մարտի 15-ին 1863 թվականի Ազգային սահմանադրության ու անհրաժեշտ կարգի համաձայն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվեց պատրիարքական տեղապահի պաշտոնում, սակայն արդեն 2018 թվականի փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը նամակ հղեց պատրիարքարան, որում ասվում էր, որ իրենք ճանաչում են միայն Աթեշյանին:

«Այն դեպքում, երբ հայ համայնքը սպասում էր պատրիարքի ընտրությունների իրականացմանը, որի իրավունքն ունի, պետության միջամտությունը գործընթացին թե ոտնահարում է մեր եկեղեցական ավանդույթները, թե համայնքի ներսում հուսահատություն է առաջացնում»,- նշել է Փայլանը:

Նա այս համատեքստում հարցադրումներ է արել Սոյլուին՝ նշելով, թե ի՞նչ հիմքով է պետությունը միջամտել պատրիարքի ընտրության գործընթացին: Հաշվի առնելով, որ Մութաֆյանը բժշկական սարքերի միջոցով կարող է երկար տարիներ ապրել, արդյոք դա ենթադրում է, որ այդ տարիների ընթացքում հայ համայնքը պետք է ղեկավարվի պետության վերակացուի կողմից:

Բացի այդ, Փայլանը փորձել է հետաքրքրվել, թե պատրիարքական ընտրության վերաբերյալ երկրի նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո ի՞նչն է փոխվել, ինչո՞ւ է կասեցվել ընտրական գործընթացը, ինչո՞ւ է նահանգապետի տեղակալը եկեղեցական կանոնների համաձայն ընտրված պատրիարքական տեղապահի համար կիրառել «այսպես կոչված» ձևակերպումը:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին