Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը անհեթեթ է համարում Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումը՝ գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ձերբակալման պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիմումի վերաբերյալ Հայ դատի գրասենյակի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ այդ դիմում է զուրկ է որևէ իրավական հիմքից և դատապարտված է Ինտերպոլի կողմից մերժվելուն:

«Ադրբեջանի նմանատիպ դիմումները նախկինում մերժվել են, քանի որ զուտ քաղաքական բնույթ ունեն և Ալիևի բռնակալ վարչակարգի կամքը միջազգային հանրությանը պարտադրելու ապարդյուն փորձեր են: Ադրբեջանի նույնանման հուսահատ քայլերը մամուլում էժան աղմուկ բարձրացնելու և, ընդհանուր առմամբ վախի մթնոլորտ տարածելու նպատակ են հետապնդում: Այս օրերին, երբ Եվրախորհրդարանում պետք է նշվի Արցախյան շարժման 30-ամյակը, Ադրբեջանը փորձում է իր հերյուրանքներով շեղել եվրոպական հասարակության ուշադրությունը»,- նշվում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտարարության մեջ:

Մեկնաբանելով Ադրբեջանի այս քայլը՝ գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը նշել է, որ այդ քայլը մեկն է Ադրբեջանի իշխանության հուսահատ քայլերից: «Արդյոք պետք է հիշեցնել Ալիևին, թե ինչ արագությամբ մերժվեց Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ուղարկված վերջին թղթածրարը, որը բողոքում էր Եվրախորհրդարանի երեք պատգամավորների Արցախ կատարած այցի առնչությամբ»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ եվրոպական ցանկացած երկրի քաղաքացի, լրագրող կամ քաղաքական գործիչ, ով ցանկանում է այցելել Արցախ և իրավիճակին տեղում ծանոթանալ, ունի նման իրավունք:

«Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ կտայի այսպիսի ապարդյուն նախաձեռնությունների փոխարեն իր ժամանակը ծախսել սեփական երկրում մարդու իրավունքների խախտումների դեպքերը վերացնելու ուղղությամբ»,- եզրափակել է Գասպար Կարապետյանը:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ