Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հարցում չեզոքացվել են հնարավոր ռիսկերը. Հարությունյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատարանների կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու վերաբերյալ իրավակարգավորման հարցում ներդրվել են հատուկ գործիքներ՝ չեզոքացնելու բոլոր հնարավոր ռիսկերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Փաստաբանին հնարավորություն է ընձեռվել բողոքարկել դատարանի տուգանք կիրառելու որոշումը, որն անմիջապես կասեցնում է փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառումը՝ մինչև վերադաս դատարանը չքննի այդ հարցը: Բացի այդ, դատավորների համար հատուկ պահանջներ են նախատեսվել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն մինչև տուգանք կիրառելը, և եթե դատավորը խախտում կատարեց ու չհետևեց օրենքի պահանջներին, հենց ինքը ենթակա կլինի կարգապահական պատասխանատվության»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով` այս հարցում երկխոսությունը երբևէ սպառված չի լինի, և նախարարությունը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:

Փետրվարի 14-ին Փաստաբանների նախաձեռնող խումբը դիմել էր ՀՀ նախագահին՝ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով ՀՀ Ազգային ժողով վերադարձնելու և քննարկում պահանջելու խնդրանքով:

Հայերեն

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը