Լիբանանյան կապիտալով 215 ընկերություն ու ներդրումների համախառն հոսքերով 8-րդ հորիզոնական․ հայ-լիբանանյան տնտեսական կապերի հետագիծը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նախորդ տարվա հոկտեմբերի դրությամբ գործում են լիբանանյան կապիտալի մասնակցությամբ 215 ընկերություն և անհատ ձեռնարկատեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջին 20 տարում Հայաստանի տնտեսության իրական հատվածում Լիբանանից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 527.7 միլիոն դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքերը` 212.9 միլիոն դոլար են։

ԱռևտրաշրջանառությունՀայաստան-Լիբանան

Համաձայն ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2017 թվականի առաջին կեսին Հայաստանից Լիբանան է արտահանվել 61,7 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Նույն ժամանակահատվածում ներմուծումը կազմել է 314,1 հազար դոլար։

Ներդրումներ

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում Լիբանանից կատարված ընդհանուր ներդրումների ստացումները (ներհոսք) կազմել են 34.3 մլն ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրումներ են` 15.6 մլն ԱՄՆ դոլարը:

1998 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի վերջ Լիբանանից ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների համախառն հոսքերն, ընդհանուր առմամբ, կազմել են 527.7 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` ուղղակի համախառն հոսքեր` 212.9 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերի ցուցանիշով Լիբանանը ութերորդ տեղում է, որի տեսակարար կշիռն ընդհանուր մեջ կազմում է 3,63 տոկոս։

Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 1995 թվականի մայիսի 1-ին և ուժի մեջ մտել 1998 թվականի հոկտեմբերի 1-ին։

Լիբանանյան կապիտալով ընկերությունները Հայաստանում

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների` Հայաստանում 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ գրանցված է լիբանանյան կապիտալի մասնակցությամբ 215 ձեռնարկություն և անհատ ձեռնարկատեր։

Հայաստանում լիբանանյան կապիտալով խոշոր ընկերություններ կան իրավաբանական, բիզնես խորհրդատվության և ծառայությունների, ոսկերչության/ժամագործության, գյուղատնտեսության, ֆինանսների և այլ ոլորտներում։

Կանոնավոր չվերթներ Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ

Ինչպես տեղեկացանք ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, Երևան-Բեյրութ կանոնավոր չվերթներ իրականացնում են «Middle East Airlines» և «Արմենիա» ավիաընկերությունները: «Արմենիա» ավիաընկերությունից հայտնեցին, որ Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ թռիչները կվերսկսվեն մարտի 26-ից և դրանց թիվը կհասցվի շաբաթական մինչև 4 անգամի։

Իրավապայմանագրային դաշտ

Երկու երկրների իրավապայմանագրային բազան ամուր է ստորագրված 24 համաձայնագրով և 10 արձանագրություններով, փոխըմբռնման հուշագրերով:

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.։ 1994թ. հունիսից Լիբանանում գործում է Հայաստանի դեսպանությունը: Հայաստանում Լիբանանի դեսպանություն հիմնվել է 1997թ. սեպտեմբերին:

Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան: Պատվիրակության կազմում կլինեն երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կոռուպցիայի դեմ պայքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Հայաստանում Աունը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև մեր երկրում բնակվող լիբանանյան համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տեղի են ունեցել բարձր մակարդակի մոտ չորս տասնյակ փոխայցեր: Վերջին անգամ Լիբանանի նախագահը՝ Միշել Սլեյմանը Հայաստան պաշտոնական այց է կատարել 2011թ. դեկտեմբերին:

Պատրաստեց Անի Նազարյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում