Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ղամիշլի շրջանի արևմտյան հայաշատ թաղամասում փետրվարի 18-ին ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ղամիշլիից տեղեկացնում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի թղթակիցը:
Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի, որոնցից երեքը՝ կին: Յոթ քաղաքացի վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ վիրավորներից ոմանց վիճակը ծանր է:
Պայթյունից տուժածների և զոհերիազգային կամ էթնիկ պատկանելության վերաբերյալ որևէ տեղեկություններ դեռևս չկան:



Կարդացեք հոդվածը` English