Տնտեսություն

Տուրիստական Ջերմուկի ղեկավարը համայնքի խոշորացումը հաջողված է համարում

1 րոպեի ընթերցում

Տուրիստական Ջերմուկի ղեկավարը համայնքի խոշորացումը հաջողված է համարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը համայնքների խոշորացումը նպաստավոր է համարում հարակից գյուղերի համար՝ հատկապես տուրիզմի տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ իրենց խոշորացված համայնքը հաջողվածներից է։

«Համայնքների խոշորացման արդյունքում մեզ են միացել Կեչուտ, Գնդեվազ, Կարմրաշեն, Հերհեր գյուղերը։ Կարող եմ ասել, որ մեր բյուջեն կրկնապատկվել է և այսօր հնարավորություն ունենք ընդհանուր համայնքի կարգավիճակը փոխելու և ավելի շենացնելու։ Համայնքի խոշորացումը մեր գյուղական համայնքների համար շատ նպաստավոր է, քանի որ նրանք էլ են այսօր արդեն տուրիզմի կենտրոն համարվող մեր Ջերմուկի մի մաս կազմում»,- ընդգծեց Վարդան Հովհաննիսյանը։

2016-2017 թվականներին իրականացված ծրագրերում ներառված 465 համայնքի միավորման արդյունքում ձևավորվել է 52 համայնք։ 2018-2019 թվականներին նախատեսվում է շարունակել վարչատարածքային բարեփոխումները և ավարտել համայնքների խոշորացման գործընթացը։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում